Հաջողություն 2017թ

2017թ ինձ համար շատ լավ տարի էր: Իմ երազանքները կատարվում էին, նախ ես գնացի կիթառի, ունեցա իմ սեփական կիթառը: Դեկտեմբեր ամսին Չայկովսկու անվան դպրոցում ես առաջին իմ համերգը ունեցա: Այս տարի դեկտեմբերի 26-ին առաջին անգամ ես իմ ընկերներ Արսենի ու Աշոտի հետ երգելու ենք ամանորյա միջոցառմանը, այդ օրը  նաև կիթառ եմ նվագելու: Այս տարի ավելի լավ սկսեցի լավ դասերս պարապել: Շատ հետաքրքիր ամառային արձակուրդներ եմ անցկացնել, ընտանիքիս հետ գնացել ենք Վրաստան, այնտեղ շատ ընկերներ ունեցա, իմ  ընկերները հայեր էին, միայն մեկն էր ռուս: Այսօր շատ լավ օր էր, հայրիկս ինձ նվիրեց հեռախոսի պատյան, հետո ընտանիքով շատ լավ օր անցկացրեցինք դրսում: Հիմա էլ սպասում եմ Նոր տարվան ու գիտեմ, որ 2018 թվականին ավելի լավ տարի է լինել, կկատարվեն իմ մյուս երազանքները: Ցտեսություն 2017թ.:

Оставьте комментарий